Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
07.11.2014 | 00:36

...թե անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչպես կարող է Տեր-Պետրոսյանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին ու նրա հետ քաղաքական ծրագրեր մշակել, ՀԱԿ առաջնորդը և նրա աջ «ձեռքերը» նեղ շրջապատում քմծիծաղով փաստել են, որ իրենց ԲՀԿ-ի ֆինանսն է պետք, ոչ թե Ծառուկյանի խելքը: Հայաստանում ընդդիմությունները իրենց շարժումներն առաջ տանելու հարցում մշտապես ֆինանսական դժվարությունների են բախվել: Իսկ ոչիշխանական այս շարժման տարբերությունը մյուսներից, թերևս, հենց սա է. Լևոն Տեր-Պետրոսյանն իր «իրական քաղաքականության» հաշվարկներով (երբեմն էլ` անեկդոտներով) կարողացավ իրեն «ծառայեցնել» ԲՀԿ-ի ֆինանսական ներուժը:

Դիտվել է՝ 2315

Մեկնաբանություններ